Պուտինն ու Օլանդը կհանդիպեն Մոսկվայում շաբաթ օրը
Աշխարհ
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների չծրագրված հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում շաբաթ օրը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը:
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Փարիզի նախաձեռնությամբ:
Երկու առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին Բրիսբենում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում:
Այն ժամանակ հանդիպումից հետո, Պուտինն ասել է, որ Մոսկվան ու Փարիզը պետք է նվազագույնի հասցնեն աշխարհում տիրող ներկայիս իրավիճակի բացասական հետևանքները` երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
«Այսօր անհանգստություն է տիրում համաշխարհային գործերում, ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- ասել է ՌԴ նախագահը:
Իր հերթին, Օլանդը նշել է, որ հավատում է՝ համաշխարհային քաղաքականության մեջ տիրող անկարգությունը երկար չի տևի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու