Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը պահանջում է դադարեցնել հարբեցողությունը բանակում
Աշխարհ
Ուրկաինայի զինված ուժերում անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետի տեղակալ, սոցիալ-հոգեբանական վարչության ղեկավար Վիտալի Պոկոտիլոն հայտարարել է, որ Ուկրաինայի ՊՆ-ն պահանջել է АТО-ի գոտում սահմանափակել ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն` հղում անելով «Ազատություն» ռադիոյին:
«Ոչ մարտական կորուստների ամեն վեցերորդ դեպքը, զինծառանողների մասնակցությամբ ճանապարհատրասպորտային պատահար հիմնականում խուլիգանության արդյունք են, իսկ զինվորական կարգապահության ցանկացած հինգերորդ խախտում և յուրաքանրյուր հոգեկան հիվանդություն ալկոհոլի չարաշահման արդյունք է»,- հայտարարել է Վիտալի Պոկոտիլոն:
Գլխավոր տնօրինության տվյալներով` ալկոհոլային խմիչքները զինծառայողները գնում են ազատ շուկայի և ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլի անվերահսկելի վաճառքի միջոցով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու