Եմենում առևանգված ամերիկացի լրագրողը ազատ է արձակվել
Աշխարհ
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից առևանգված ամերիկացի լրագորղ Լյուկ Սոմերսը ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Եմենի պաշտպանության նախարարության լրատվական պորտալում տարածված կարճ հայտարարությանը:
«Գործողության արդյունքում ոչնչացվել է զինված խմբավորման 10 գրոհային, որոնց գործողությունները ղեկավարում էր հրամանատար Մուբարաք ալ-Հարադին: Խմբավորման կողմից որպես պատանդ պահվող ամերիկացի լրագրողն ազատվել է գերությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործողությունը իրականացվել է երկրի արևելքում գտնվող Շաբվա շրջանում:
Սոմերսը ահաբեկիչների կողմից առևանգվել էր 2013թ. սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայում: Չորեքշաբթի համացանցում հայտնված տեսահոլովակում նա հայտնել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում և օգնություն էր խնդրել: Ահաբեկիչները նաև նշել էին, որ Սոմերսի դատաստանն անխուսափելի կլինի, եթե ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում չկատարի իրենց պահանջները:
Թե ինչ պահանջներ է ներկայացրել «Ալ-Քաիդան», չի նշվել: ԱՄՆ պաշտոնյաները վերջին ամիսների ընթացքում բազմիցս հաստատել են, որ չեն պատրաստվում է բանակցել ահաբեկիչների հետ, այդ թվում պատանդների հետգնման հարցով: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաները ընդգծել են, որ ԱՄՆ-ը շարունակելու է անել հնարավոր ամեն ինչ, իր քաղաքացիներին ազատեկու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու