Պորոշենկոն և Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հումանիտար իրավիճակը Դոնբասում
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքի հաղորդագրությունը:
«Երկու կողմերն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ է կատարել Մինսկի պայմանավորվածությունները, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մարդասիրական հարցերի անհապաղ լուծումը»,- ասվում է զեկույցում:
Պարզաբանվում է, որ Պորոշենկոն և Օլանդը պայմանավորվել են Դոնբասի ճգնաժամի կարգավորման հարցում ջանքերի հետագա համակարգման շուրջ:
Բացի այդ, Ֆրանսուա Օլանդը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 16.30-ին Վնուկովոյի օդանավակայանում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու