Վրաստանում քրեական գործ է հարուցվել Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ
Վրաստան
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Գրիգորի Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ այն բանից հետո, երբ տեղացի լրագրողուհին նշել է, որ նրան փակի տակ են պահել՝ անհարմար հարցեր տալու համար: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Գործը հարուցվել է «անօրինական ազատազրկում» հոդվածի համաձայն, որը, ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, պատժվում է 4-5 տարի ազատազրկմամբ:
Վրացի լրագրող Նինո Մեթրեվելին ասել է, որ երաժշտի հետ կարճ հարցազրույցից հետո, պահակները և կազմակերպիչները մոտ մեկ ժամ պահել են նրան սենյակում և վիրավորել՝ սխալ և չհամաձայնեցված հարցերի համար: Մեթրեվելին բացատրել է, որ երեք հարց է տվել` երկու ընդհանուր և մեկը երգչի՝ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի մասին:
Այժմ հեռուստաալիքի աշխատողը հարցաքննվում ՆԳՆ-ում:
Լեպսի համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու