Հոսպիտալացվել է Արգենտինայի նախագահի դուստրը
Աշխարհ
Արգենտինայի նախագահի դուստրը՝ 23-ամյա Ֆլորենսիա Կիրշները, հոսպիտալացվել է Հարավային Ամերիկայի այս պետության մայրաքաղաքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է արգենտինական «Կլարին» առաջատար թերթը: Պաշտոնական աղբյուրներից նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:
Թերթը նշում է, որ խոսքը վերաբերում է «ոչ մեծ գինեկոլոգիական խնդրի»: Հայտնի է, որ աղջկան հիվանդանոց է տեղափոխել շտապ օգնության բրիգադը: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների արձագանքի մասին չի հաղորդվում:
Ֆլորենսիա Կիրշները «Կամպորա» երիտասարդական պերոնիստական շարժման ակտիվիստներից է: Նա կինեմատոգրաֆիական արվեստ է ուսումնասիրել Նյու Յորքում, բայց 2010 թվականին իր հոր ՝ Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների (1950-2010 թթ.) հանկարծահաս մահվանից հետո վերադարձել է Բուենոս Այրես, որպեսզի գտնվի մոր կողքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու