Ես կպատժեմ միայն մեկ մարդու. Սաակաշվիլի
Աշխարհ
«Երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես չեմ պատրաստվում պատժել որևէ մեկին: Վրաստանը չի ունենա վրեժի ժամանակ»,- այսօր նախագահական գրադարանում անցկացրած տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնել է "Грузия Online"-ը:
Սաակաշվիլին դիմել է Վարշավայի գրադարանում հավաքված ուսանողներին. «Մենք մնացել ենք առանց տնտեսության մեջ եկող միլիարդների, իսկ այն մարդիկ, ովքեր մտածում էին, որ Իվանիշվիլին իրենց միլիարդներ կբաժանի, նրանց միլիարդները մնացել են նրա իսկ գրպանում: Երբ Իվանիշվիլին փախչի Վրաստանից, ես չեմ պատժելու որևէ մեկին: Վրաստանը ժամանակ չի ունենա վրեժխնդիր լինելու համար: Ես կպատժեմ միայն մեկ մարդու, ով կանչում է իր մոտ դատախազներին և հանձնարարություններ տալիս: Այդ ժամանակը շատ շուտ կգա և այդ ժամանակը պետք է գա ավելի շուտ, քան կարծում է Իվանիշվիլին»,- հայտարարել է նախկին նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու