Եվրապատգամավորը լռեցրել է Մերկելին
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը բացասաբար է արտահայտվել կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ ի պատասխան վերջինիս` Ֆրանսիայի հանդեպ արված քննադատությանը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Twitter-ում արված գրառմանը:
«Լռե՛ք, տիկի՛ն Մերկել: Ֆրանսիան ազատ է: Ավելի լավ է զբաղվեք Ձեր երկրի աղքատ մարդկանցով և փլատակներով»,- գրել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում Մերկելն ասել է, որ Ֆրանսիայում ընթացող բարեփոխումները բավարար չեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու