Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա
Աշխարհ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Նրա խոսքով՝ այցի շրջանակներում Բերուչաշվիլին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և իր թուրք պաշտոնակցի հետ:
Բացի այդ, Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպում կանցկացնի ոչ ռեզիդենտ դեսպանների հետ, որոնք հավատարմագրված են Վրաստանում: Դեկտեմբերի 10-ին նախարարը կայցելի Կարս, որտեղ տեղի կունենա եռակողմ (Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան) նախարարական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության հարցեր, այդ թվում՝ ապագայի ծրագրերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու