Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 6 հազար 330-ը. ԱՀԿ
Աշխարհ
Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը երեք օրում ավելացել է 144-ով՝ մինչև 6 հազար 331: Էբոլա տենդով վարակվածների թվաքանակը երեք օրում ավելացել է 283-ով՝ մինչև 17 հազար 800: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առող ջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեկտեմբերի 8-ին հրապարակված տվյալները:
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում՝ 7 հազար 719 վարակված և 3 հազար 177 մահացած: Նրան հաջորդում են Սիեռա Լեոնեն (համապատասխանաբար 7 հազար 798 և 1742) և Գվինեան (2 հազար 283 և 1412):
Մասնագետներին հատկապես մտահոգում են Սիեռա Լեոնեում հիվանդության տարածման տեմպերը: Այդ երկիրը հիվանդացածների թվով առաջին անգամ առաջ է անցել Լիբերիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու