Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է ընդունել նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի նիստում հաստատվել է 26 անձից և 14 կազմակերպությունից բաղկացած ցուցակը, որոնք կապված են առավելապես ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ:
Պատժամիջոցների նախորդ փաթեթը Ճապոնիան սահմանել է սեպտեմբերի կեսին: Մասնավորապես, Տոկիոն սահմանափակել է զենքի արտահանումը Ռուսաստան և ռուսական բանկերին արգելել՝ իրենց ռիսկերը ապահովագրելու ճապոնական արժեթղթերի գնման ճանապարհով:
Պատժամիջոցները վերաբերել են «Սբերբանկին», «Վնեշէկոնոմբանկին», ՎՏԲ-ին, «Գազպրոմբանկին» և «Ռոսսելխոզբանկին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու