ԱՄՆ-ն ուժեղացրել է արտերկրում իր դեսպանատների անվտանգությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն ուժեղացրել է իր դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգությունը՝ պայմանավորված ահաբեկչության մեջ կասկածվող անձանց դեմ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող խոշտանգումների կիրառման մասին զեկույցի առաջիկա հրապարակմամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնը մտավախություն ունի, որ այդ փաստաթուղթը որոշ երկրներում՝ հատկապես արաբական արևելքում, կարող է զայրույթ առաջացնել և կհանգեցնի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների:
«Կան որոշ ցուցումներ, որ զեկույցի հրապարակումը կարող է ողջ աշխարհում ավելացնի բոլոր ամերիկյան հաստատությունների ու ԱՄՆ քաղաքացիներին ուղղված ողջ վտանգը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը:
Հետևաբար, վարչակազմը նախազգուշական միջոցառումներ է ձեռնարկում արտերկրում գտնվող բոլոր ամերիկյան առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու