Honda-ն ԱՄՆ-ում ևս 2,6 մլն ավտոմոբիլ է հետ կանչում անվտանգության բարձերի պատճառով
Աշխարհ
Ճապոնիայի Honda Motor Co. ավտոկոնցեռնը որոշում է կայացրել ԱՄՆ-ում իր ևս ավելի քան 2,6 միլիոն ավտոմոբլների հետկանչման մասին՝ Takata Corp. ընկերության արտադրության անվտանգության բարձերի ստուգման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ավտոհսկայի ներկայացուցիչները:
Հետկանչման են ենթակա այն 11 մոդելների ավտոմեքենաները, որոնք կոնվեյերից իջել են 2001-ից մինչև 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում: Դրանց թվում են Accord, Civic, Acura, Odyssey հանրաճանաչ մոդելները և CR-V արտաճանապարհային ավտոմոբիլները:
Անվտանգության բարձերի անսարքությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում դրանք կարող են սխալ բացվել կամ նույնիսկ սրահում գտնվող մարդուն «կրակել» մետաղական բեկորներով: Այս թերության պատճառով ԱՄՆ-ում Honda-ի հետկանչված ավտոմոբիլների ընդհանուր թիվը հասել է 5,4 միլիոնի:
Takata-ի անվտանգության բարձերով հանդերձված ավտոմոբիլների զանգվածային հետկանչումն սկսվել է այս տարվա ապրիլին: Այս պահին այդ թերության պատճառով Toyota Motor Corp.-ը, Nissan Motor Co.-ն, Honda-ն и General Motors-ն ամբողջ աշխարհում հետ են կանչել ավելի քան 15 միլիոն ավտոմեքենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու