2014թ. Ռուսաստանում կանխվել է 59 ահաբեկչական հանցագործություն. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Աշխարհ
Այս տարի Ռուսաստանում կանխվել է 59 ահաբեկչական հանցագործություն, այդ թվում` 8 նախապատրաստված հարձակում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին:
Նրա խոսքով` Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական հարձակման գործողությունների ընթացքում չեզոքացվել է 233 ահաբեկիչ, այդ թվում` 38 առաջնորդ, ձերբակալվել է հանցագործների և նրանց մեղսակիցների 637 անդամ:
«Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 272 ինքնաշեն պայթուցիկ սարք, մեծ թվով հրազեն և այլ զենքեր», - ասել է Ազգային Հակաահաբեկչական Կոմիտեի նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու