Ուկրաինան սկսել է ռուսական գազ ներմուծել
Աշխարհ
Ուկրաինան դեկտեմբերի 9-ին սկսել է ռուսական գազ ստանալ, ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական կներմուծվի մինչև 43,5 միլիոն խորանարդ մետր գազ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է «Ուկրտրանսգազի» մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին:
«Երեքշաբթի օրն «Ուկրտրանսգազն» սկսել է բնական գազ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական ՌԴ-ից կներմուծվի մինչև 43,5 միլիոն խորանարդ մետր բնական գազ: ՌԴ-ի կողմից բնական գազի արտահանումն սկսվել է երկու օր ավելի շուտ՝ «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության վերահայտի հիման վրա»,- ասել է Բելյավսկին:
Դեկտեմբերի 5-ին «Նաֆտոգազը» կատարել է 378 միլիոն դոլարի կանխավճարում՝ դեկտեմբերին 1 միլիարդ խորանարդ մետր ռուսաստանյան գազի մատակարարման դիմաց: «Գազպրոմը» հաստատել է միջոցների ստացումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու