Ուկրաինան սկսել է ռուսական գազ ներմուծել
Աշխարհ
Ուկրաինան սկսել է ռուսական գազ ներմուծել 43.5 մլն խորանարդ մետր չափով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով «Ուկրտրանսգազի» մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկիին:
«Երեքշաբթի օրն «Ուկրտրանսգազն» սկսել է բնական գազ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Օրական ուկրաինացի սպառողների կարիքների համար ՌԴ-ից կներմուծվի մինչև 43,5 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Ռուսաստանի Դաշնության կողմից բնական գազի ներմուծումը սկսվել է երկու օր ավելի շուտ՝ «Ուկրաինայի Նաֆտոգազ» ազգային բաժնետիրական ընկերության վերահայտի հիման վրա»,- ասել է Բելյավսկին:
Ուրբաթ օրը «Նաֆտոգազը» 378 միլիոն դոլարի չափով կանխավճար է փոխանցել դեկտեմբերին 1 միլիարդ խորանարդ մետր ռուսաստանյան գազի մատակարարման դիմաց:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու