«Մերկելը հանկարծակի իրեն վատ է զգացել հարցազրույցի ժամանակ». ԶԼՄ-ներ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանկարծակի իրեն վատ է զգացել ZDF և ARD հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում, ինչի արդյունքում հարցազրույցը ստիպված են եղել ընդհատել և վերսկսել որոշ ժամանակ անց: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bild-ին:
«Կանցլերը հանկարծակի իրեն վատ զգաց: Հարկ եղավ, որ նա ուտի, խմի և միայն դրանից հետո շարունակի հարցազրույցը»,-ասել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ պարզաբանելով պատահածը:
Մերկելը նախօրեին հարցազրույց է տվել Կոնգրեսի իր կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության համագումարի շրջանակներում, որն անցկացվում է Քյոլնում: Hannoversche allgemeine Zeitung թերթը հաղորդել է, որ կանցլերը թուլության նոպա է ունեցել: Բայց հեռուստաալիքների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց էին վերցնում, այդ տեղեկատվությունը չեն հաստատել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու