Թուրքիայի և Ադրբեջանի միջև Անկարայում ռազմական երկխոսություն կլինի
Աշխարհ
Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ռազմական համագործակցությունը և ծրագրել են դեկտեմբերի 16-17-ն Անկարայում բարձր մակարդակի ռազմական երկխոսություն անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նիստում կքննարկվեն եկող տարի ռազմական ոլորտում համագործակցության հարցում կողմերի նպատակները, ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում հնարավորություններն ու հեռանկարները: Նիստին երկու կողմերից կմասնակցեն զինված ուժերի, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության համար պատասխանատու առանձին կառույցների ներկայացուցիչներ:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը սկսվել է 2007 թվականից և անցկացվում է տարին մեկ անգամ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու