«ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ամենալուրջ ճգնաժամն են ապրում սառը պատերազմից հետո». Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ներկայումս ապրում են առավել լուրջ ճգնաժամ սառը պատերազմից հետո, ընդ որում՝ Ռուսաստանը նպաստում է քաղաքական երկխոսության ուղիների պահպանմանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստիին»` հղում անելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները այժմ առավել լուրջ ճգնաժամ են ապրում սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Դաշինքը շարունակում է Ռուսաստանի քաղաքականության զսպումը, քայլեր են ձեռնարկվում ռազմական կարողությունների ամրապնդման և Ռուսաստանի սահմանների մոտ դաշինքի ռազմական ներկայությունը հետևողականորեն ընդլայնելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:
Նա բացատրեց, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական ուղղություններով պրակտիկ համագործակցությունը դադարեցնելու որոշմանը:
«Այդ գործողությունները անպայման նպաստում են լարվածության բարձրացմանը, եվրաատլանտյան տարածաշրջանում քայքայում են կայունությունը: Չնայած դրան, անհրաժեշտ ենք համարում քաղաքական երկխոսության համար կապուղիները բաց պահել», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ խնդրի որոշման համար ներկայումս կենտրոնացված է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գործունեությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու