Ուկրաինայում շարունակվում է համատարած «լենինաթափը»
Աշխարհ
Մեկ տարում Ուկրաինայում Վլադիմիր Լենինի 504 հուշարձան է քանդվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի Ազգային հիշատակի ինստիտուտը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ երկրում մնում է կոմունիստական առաջնորդի շուրջ 1700 հուշարձան:
Ուկրաինայում զանգվածային «լենինաթափն» սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին. այն ժամանակ հուշարձանը հանվեց Կիևի կենտրոնում:
Ինչպես ասված է ինստիտուտի հաղորդագրության մեջ, առավել մեծ քանակությամբ հուշարձաններ են հանվել Խմելնիցկիի և Վիննիցայի մարզերում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու