«Անդորրի ռեժիմն» առայժմ չի խախտվել. Պորոշենկո
Աշխարհ
«Անդորրի ռեժիմը», որը հայտարարվել է Ուկրաինայի արևելքում, առայժմ չի խախտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով գտնվում է Սինգապուրում:
Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի արևելքում ուժի մեջ է մտել «անդորրի ռեժիմը»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ներկայիս «անդորրի ռեժիմը» «լավ է նախապատրաստված»:
«Սա առաջին հայտարարությունը չէ, ներկա փուլը լավ նախապատրաստված էր, բանակցություններ են անցկացվել հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջև: Ռուսաստանցի սպաները նախագահ Պորոշենկոյի խնդրանքով օգնել են դրանում, և մենք հուսով ենք, որ տարանջատման համաձայնեցված գիծը թույլ կտա գործնականում ապահովել այսպես կոչված «անդորրի ռեժիմը» և սկսել այդ գծի երկու կողմում ծանր սպառազինությունների հետքաշումը»,- ասել է Լավրովը Բելգիայի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը:
Ուկրաինայի կառավարությունը և Դոնբասի աշխարհազորայինները հրադադարի շուրջ պայմանավորվել էին սեպտեմբերի 5-ին Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Չնայած դրան, կողմերի միջև շարունակվում էին զինված բախումները, թեև ավելի փոքր մասշտաբով:
Պորոշենկոն ասել է, որ ռուսամետ անջատականների և Ուկրաինայի կառավարության միջև նոր բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերի 12-ին Մինսկում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու