Վրացական ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան գործադուլի պատճառով
Աշխարհ
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը դեկտեմբերի 10-ից դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան` պայմանավորված իր աշխատակիցների գործադուլով: Այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ գործադուլը հայտարարվել է ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից, ովքեր դեմ են վրաց իշխանությունների որոշմանը, որը թույլ է տալիս ռուսական ավիափոխադրողներին նախապատվություն տալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթներին:
Թբիլիսիի և Մոսկվայի միջև ավիահաղորդակցության վերականգնումից հետո, կանոնավոր չվերթներ է իրականացնում երեք ավիաընկերություն: Նրանցից երկուսը ռուսական «Սիբիր» և «Աերոֆլոտ», իսկ Վրաստանից միայն մեկը՝ «Այրզենան» ավիաընկերությունը:
Ներկայումս վրացական կողմը շաբաթական իրականացնում է ութ չվերթ այն դեպքում, երբ ռուսական կողմի չվերթների թիվը հասնում է 10-ի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու