ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Ասադի դեմ. Քերի
Աշխարհ
Ամերիկայի Միացյալ Նահանգները տվյալ պահին մտադիր չէ ռազմական ուժ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Սենատի օտարերկրյա հարցերով հանձնաժողովում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական ուժի կիրառման թույլտվություն» թեմայով լսումների ժամանակ:
«Պատրաստվու՞մ ենք մենք գնալ Ասադի դեմ: Ո՛չ: Մենք՝ Միացյալ Նահանգները, որպես ահաբեկչական խմբավորում՝ խոսում ենք միայն «Իսլամական պետության» մասին»,- ասել է Քերին՝ պատասխանելով օրենսդիրների հարցերին:
Նրա խոսքով՝ վարչակազմը չի պատրաստվում Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելու թույլտվություն ստանալու դիմում ներկայացնել Կոնգրեսին: Միևնույն ժամանակ նա, խոսելով ծայրահեղականների դեմ պայքարի մասին, ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին բավականաչափ իրավասություններ ունի «Սիրիայում և Իրաքում անելու այն, ինչ հիմա անում ենք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու