Կիևը մեղադրել է աշխարհազորայիններին «Անդորրի ռեժիմը» խախտելու մեջ
Աշխարհ
Կիևը մեղադրել է Դոնբասի աշխարհազորայիններին երեքշաբթի օրը հաստատված «Անդորրի ռեժիմը» բազմիցս խախտելու մեջ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում գրանցվել է «Անդորրի ռեժիմի» խախտման 17 դեպք` անօրինական զինված խմբերի կողմից:
Զեկույցի համաձայն՝ ուկրաինացի զինվորների դիրքերը գնդակոծվել են Լուգանսկի, Դոնեցկի և Դեբալցևոյի շրջաններում:
Օրվա ընթացքում վիրավորվել է յոթ խաղաղ քաղաքացի, նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց:
Դոնբասում «Անդորրի օր» էր հայտարարվել դեկտեմբերի 9-ին: Հակամարտության կողմերը հայտարարել էին, որ պատրաստ են պահպանել հրադադարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու