Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ծաղիկներ են դրել սեպտեմբերի 11-ի հուշահամալիրին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեթրինն ԱՄՆ երկօրյա այցի շրջանակներում Նյու Յորքում այցելել են սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեթրինը ծաղիկներ են դրել հուշահամալիրին, ինչից հետո այցելել են սեպտեմբերի 11-ի թանգարան, որտեղ հանդիպում են ունեցել հուշահամալիրի ղեկավար Ջոզեֆ Դենիելսի հետ:
Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արքայազն Ուիլյամին ընդունել է Սպիտակ տանը: Նրանք քննարկել են վայրի բնության պաշտպանության և որսագողության դեմ պայքարի հարցերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու