ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ Էբոլա վիրուսը շարունակում է տարածվել
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ Էբոլա տենդի համաճարակը, չնայած մասնագետների գործադրած բոլոր ջանքերին, շարունակում է տարածվել Արևմտյան Աֆրիկայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չենը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, չնայած վերջին ամիսներին իրադրության որոշակի բարելավմանը, համաշխարհային հանրակցությունը չպետք է դադարեցնի համաճարակը հաղթահարելու փորձերը:
Նա նաև ընդգծել է, թե կարևոր պատճառներից մեկը, որը մասնագետներին խանգարում է վիրուսի դեմն առնել, այն է, որ առավել ծանր վիճակում հայտնված երկրներում՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում, շատ բնակիչներ մինչ այժմ բժիշկներին շարունակում են խանգարում են հիվանդներին օգնություն ցուցաբերելու գործում և սխալ են թաղում մահացածներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 6 հազար 331-ի: Էբոլա տենդով վարակվածների թվաքանակը 17 հազար 800 է:
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում՝ 7 հազար 719 վարակված և 3 հազար 177 մահացած: Նրան հաջորդում են Սիեռա Լեոնեն (համապատասխանաբար 7 հազար 798 և 1742) և Գվինեան (2 հազար 283 և 1412):
Մասնագետներին հատկապես մտահոգում են Սիեռա Լեոնեում հիվանդության տարածման տեմպերը: Այդ երկիրը հիվանդացածների թվով առաջին անգամ առաջ է անցել Լիբերիայից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու