Օդեսայում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչական հարձակում
Աշխարհ
Օդեսայի կենտրոնում տեղակայված գրասենյակի շենքի պայթյունը դասակարգվել է որպես ահաբեկչական հարձակում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Օդեսայի տարածաշրջանում Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքի հաղորդագրությանը:
Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, հինգ հարկանի գրասենյակի շենքի առաջին հարկում: Պայթյունը վնասել է շենքի ձախ թևը: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, քանի որ շենքում մարդիկ չեն եղել:
Գրասենյակը կամավոր կազմակերպություն է, որն զբաղվում է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների իրականացման գոտում ուժայիններին օգնություն տրամադրելով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու