Մեդվեդևը կոչ է արել խնայողությունները պահել ռուբլիով
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսներին ձեռնտու է պահել իրենց խնայողությունները ռուբլիով: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Նախորդ ճգնաժամի փորձը ցույց է տալիս, որ խնայողությունները արտարժույթով փոխարինելու փորձը հաճախ հանգեցնում է միջոցների կորստի», - ասել է վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ արժույթով է պահում Մեդվեդևը իր խնայողությունները, վարչապետը նշել է. «Ես իմ փողերը պահում եմ ռուբլիներով, աշխատավարձս ևս ռուբլիով եմ ստանում: Ռուբլու թուլացումն ազդում է նաև իմ ստացած փողերի վրա: Մենք բոլորս միևնույն նավակում ենք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու