ԱՄՆ-ը երկյուղում է Բաքվում իր դեսպանատան անվտանգության համար
Աշխարհ
Ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննությունների ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կտտանքներ կիրառելու մասին զեկույցի հրապարակման հետ կապված ԱՄՆ-ը ուժեղացրել է արտասահմանում, այդ թվում՝ Ադրբեջանում, իր դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Վաշինգտոնը երկյուղում է, որ փաստաթուղթը կարող է առաջացնել մահմեդականների զայրույթը, առաջին հերթին' արաբական երկրներում, և բերել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը հրաժարվել են մանրամասներ հաղորդել ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ առնչությամբ հնչեցրած հարցին, բայց նշել են, որ բոլոր դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին առաջարկվել է հրապարակված զեկույցի առնչությամբ հնարավոր արձագանքի շրջանակում քննության ենթարկել նրանց անվտանգության մակարդակը


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու