Իրանի նախագահը նավթի գների անկումը մահմեդական աշխարհի դեմ ուղղված դավադրությամբ բացատրեց
Աշխարհ
Նավթի գների կտրուկ անկումը պայմանավորված է մուսուլմանների և մահմեդական աշխարհի շահերի դեմ ուղղված դավադրությամբ: Այս մասին հաղորդել է Associated Press-ը` վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին:
Ռոուհանիի խոսքով` այդ ամենի հիմքում «քաղաքական շարժառիթներ» են ընկած:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի կեսին չի հերքել համաշխարհային նավթի շուկայում երկրների դավադրության հնարավորությունը: Խոսելով այն մասին, որ դավադրությունները միշտ էլ հնարավոր են եղել, Պուտինը նշել է, որ դրանք «անբարենպաստ ազդեցություն» են թողնում հենց դավադիրների վրա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել