ԱՄՆ-ում ստեղծված սենսորը հեռախոսին ազդանշան է ուղարկում փչացած ուտելիքի մասին
Աշխարհ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են տվիչ, որը կարող է սմարթֆոնին հաղորդել, թե սառնարանում կերակուրը երբ է սկսում փչանալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mirror-ին:
Փոքրիկ անհաղորդալար տվիչը գրանցում է ուտելիքի պիտանելիության ժամկետը լրանալու պահը: Սարքից տեղեկատվությունը վայրկենաբար հաղորդվում է օգտատիրոջ ձեռքի հեռախոսին, այնպես որ սառնարանի փչացած կերակրի մասին կարելի է իմանալ նույնիսկ չնայելով այնտեղ:
Եզակի տեխնոլոգիայով ստեղծված սենսորն արտաքուստ նման է այն պիտակ-տվիչներին, որոնք խանութներում կպցնում են ապրանքներին՝ գողությունը կանխելու համար: Սակայն այդ սարքը ոչ թե գործի է դնում ազդանշանման մեխանիզմը, այլ հայտնաբերում է որոշակի քիմիական նյութեր:
Որպեսզի տվիչն սկսի աշխատել և հայտնի փչացած մթերքների մասին, այն անհրաժեշտ է համաժամացնել սմարթֆոնի հետ, իսկ այնուհետև տեղակայել սառնարանում: Հենց որ սենսորը բացահայտի թունավոր նյութերի առկայությունը, անմիջապես տեղեկատվություն կհաղորդի սմարթֆոնին:
Ինչպես նշում են մշակողները, սենսորը նաև կարող է օգտագործվել պայթուցիկ նյութերի ճանաչման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու