Ուկրաինայի ճգնաժամն արգելակում է գլոբալ տնտեսության կայուն աճը. ՄԱԿ
Աշխարհ
Առաջիկա երկու տարում գլոբալ տնտեսական աճը կշարունակվի, բայց աննշան տեմպերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի ռադիոյին: Այս կանխատեսմամբ հանդես են եկել համաշխարհային կազմակերպության փորձագետները:
Դրա համաձայն՝ 2015 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,1 տոկոս, 2016 թվականին՝ 3,3 տոկոս: Այս տարի այդ ցուցանիշը, ըստ նախնական գնահատումների, կհասնի միայն 2,6 տոկոսի նշագծին:
Ինչպես ընդգծում են փորձագետները, գլոբալ տնտեսությունը դեռևս լիովին չի շտկվել ռեցեսիայից, բայց արդեն բախվել է նոր դժվարությունների, ինչպես, օրինակ, Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը և Էբոլայի բռնկումն Արևմտյան Աֆրիկայում:
Աճի ամենաբարձր տեմպերն սպասվում են Արևելյան Ասիայում: Ռուսաստանին փորձագետները լճացում են կանխատեսում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու