Բաքվում սկեսուրը սպանել է հարսին և 6 ամսական թոռնուհուն
Աշխարհ
Բաքվում սկեսուրն առանձնակի դաժանությամբ սպանել է սեփական հարսին և 6 ամսական թոռնուհուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հանցագործությունը կատարվել է Բաքվի Սուրախանիի շրջանում՝ վարձու բնակարանի բակում, որտեղ 40-ամյա Շարգիյա Հուսեյնովան ապրում էր հարսի' 20-ամյա Էլնարա Նաջաֆովայի հետ:
Կենցաղային վիճաբանության հողի վրա Շ.Հուսեյնովան մի քանի հարված է հասցրել Է.Նաջաֆովայի գլխին, ով տեղում մահացել է գլխի գանգուղեղային վնասվածքից: Հետո Շարգիյա Հուսեյնովան մտել է տուն և խեղդել 6 ամսական թոռնուհուն' Էմիլիային: Շարգիյա Հուսեյնովան ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու