«Օբաման պատրանքների աշխարհում է ապրում». Նարիշկին
Աշխարհ
ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրում է պատրանքների աշխարհում, նշելով Ռուսաստանի մեկուսացման մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Օբաման Ուեսթ Փոինթում գտնվող ռազմական ակադեմիայում ուրախությամբ ասել է, որ ինքը լիովին մեկուսացրել է Ռուսաստանը: Պարզապես զարմանում ես, թե ինչ պատրանքների աշխարհում է ապրում այս մարդը: Դե, Աստված նրա հետ», - ասել է Նարիշկինը:
Օբաման հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չի փոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ, «մեկուսացումը, որում այժմ գտնվում է Ռուսաստանը, կշարունակվի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու