Դոնբասում հակամարտության սկզբից 5 հազար մարդ է զոհվել
Աշխարհ
ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Դրիմանովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողություններից ի վեր հինգ հազար բնակիչ է զոհվել, ևս տաս հազարը վիրավորվել են: Այս մասին հայտնել է «Коммерсантъ-ը:
«Մեր ունեցած և ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մոտ 5 հազար մարդ է սպանվել զինված հակամարտության հետևանքով, ավելի քան 10 հազարը տարբեր ծանրության վնասվածք են ստացել», - մեջբերել է «Ինտերֆաքսը» Դրիմանովի խոսքերը:
Ավելի վաղ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ ուկրաինական ուժայինները կասետային զինամթերք են օգտագործել Դոնեցկի մարզի բնակեցված տարածքներում 2014 թ. հոկտեմբերի սկզբին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու