Մոսկվան պաշտոնական բացատրություն է պահանջել Կիևից Պորոշենկոյի սահմանի փակման հայտարարության վերաբերյալ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` ռուս-ուկրաինական սահմանի փակման վերաբերյալ հայտարարությունը զարմանք է առաջացրել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչին:
«Պորոշենկոյի հայտարարությունը շփոթություն է առաջացրել: Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, Ուկրաինայում չկան ռուսական զինված ուժեր», - ասել է նա:
«Սահմանը փակելու հարցը նման եղանակով, ինչպիսին առաջարկել է Պորոշենկոն, երբեք չի բարձրացվել», - ասել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու