Սիեռա Լեոնեում Էբոլայից մահացածների հարյուրից ավելի դիակներ են գտել
Աշխարհ
Էբոլա տենդից մահացածների հարյուրից ավելի դիակներ են գտել Սիեռա Լեոնեի արևելքում ՝ ալմաստների արդյունահանման հանքի շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, 87 դիակ թաղվել է 11 օրվա ընթացքում: Եվս 25 դիակ հայտնաբերվել է տեղական հիվանդանոցում: Մահացածների թվում են մի բուժքույր և շտապօգնության մի աշխատակից:
ԱՀԿ-ի տվյալներով՝ տեղի բուժանձնակազմը և թաղման ծառայություններն արդեն ի վիճակի չեն գլուխ հանել հիվանդների ու մահացածների հոսքից:
Սիեռա Լեոնեում Էբոլա տենդով վարակվելու առավել շատ դեպքեր են գրանցված:
Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ ընդամենը Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում Էբոլայից արդեն մահացել է 6,3 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու