Իրանն ու «վեցնյակը» որոշել են բանակցություններ վարել Ժնում դեկտեմբերի 17-ին
Աշխարհ
Իրանն ու «վեցնյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան), որոշել են անցկացնել բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով դեկտեմբերի 17-ին Ժնևում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով իրանական բանակցորդներին մոտ կանգնած դիվանագիտական մի աղբյուրի:
«Որոշում է կայացվել անցկացնել բանակցությունների հերթական փուլը հաջորդ չորեքշաբթի Ժնևում: Շվեյցարիան պատրաստ է ընդունել պատվիրակություններին»,- ասաց գործակալության զրուցակիցը:
Զրուցակցի խոսքով՝ Շվեյցարիայից բացի իրենց հարթակները տրամադրելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք երկրներ: Նրանց թվում նա մատնանշել է Օմանը և Ղազախստանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու