Թուրքիայում հանվել է Օջալանի «Մանիֆեստի» արգելքը
Աշխարհ
Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հաշտարար դատարանը վերացրել է Իմրալի բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող քուրդ ժողովրդի առաջնորդ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանի «Քուրդիստանի հեղափոխական մանիֆեստը. քրդական խնդիրը և դեմոկրատկան միջազգային լուծումը» գրքի դեմ Թուրքիայում դրված արգելքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպր ես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:
Գիրքն ավելի վաղ արգելվել էր, հանձնարարվել էր այն հավաքել բոլոր գրախանութներից ահաբեկչության դեմ պայքարի թուրքական օրենքի հիման վրա: Օջալանի «Մանիֆեստի» վրա դրված արգելքը հանվել է նրա փաստաբան Չինգիզ Չիչեքի պահանջի հիման վրա: Դատարանը կատարել է PKK-ի առաջնորդի փաստաբանի պահանջը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու