ԱՄՆ-ն 30 մլն դոլար կհատկացնի Վրաստանի պաշտպանությանը
Աշխարհ
ԱՄՆ-ն 30 մլն դոլար կհատկացնի Վրաստանի պաշտպանությանը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն` հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հաղորդագրությանը:
Այս ծրագրի շրջանակներում Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային արդեն հատկացվել է 57 մլն դոլար:
Նշվում է, որ 2015 թ. համար նախատեսված ֆինանսական ծրագիրը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի ու սենատի կողմից և պետք է ստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը կարող են Կիևին 350 մլն դոլար ռազմական օգնություն տրամադրել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու