Հզոր փոթորիկ է մոլեգնում ԱՄՆ-ի արևմտյան ծովափին
Աշխարհ
Հզոր ծովամրրիկը, ուժին քամի, անձրև ու ձյուն է բերել ԱՄՆ-ի արևմտյան ծովափ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանին. հեղեղվել է ճանապարհների մի մասը, տապալվել են ծառեր, շատ մարդիկ չեն կարողանում հասնել դպրոց ու աշխատավայր:
Բացի այդ, Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 240 չվերթ:
Տարերային աղետի հետևանքով առանց լույսի են մնացել Կալիֆոռնիայի հյուսիսի շուրջ 150 հազար բնակիչներ:
Օդերևութաբանների տվյալներով՝ փոթորիկը կշարժվի հարավային ուղղությամբ: Այն ԱՄՆ-ի արևմտյան ծովափին ամենաուժեղն է դարձել վերջին երեք տարվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու