ԷՄԳ-ն այս տարի աշխարհում նավթի պահանջարկի մակարդակը գնահատել է օրական 92,4 մլն բարել
Աշխարհ
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) նախկին մակարդակին է պահպանել 2014 և 2015 թվականներին աշխարհում նավթի պահանջարկի իր կանխատեսումը: Այդ մասին, իչնպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է միջազգային այդ կազմակերպության ամենամսյա զեկույցում:
ԷՄԳ-ի փորձագետներն այն կարծիքին են, որ ընթացիկ տարում նավթի պահանջարկի մակարդակը կկազմի օրական 92,4 մլն բարել, 2015 թվականին այն կհասնի օրական 93,6 մլն բարելի:
ԷՄԳ-ում նշում են, որ մի շարք երկրների վերաբերմամբ պահպանվում է մատակարարումների նվազեցման «մեծ ռիսկը»: Դա առաջին հերթին վերաբերում է Իրաքին և Լիբիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու