Խցանում, որի երկարությունը հասել է 300 կիլոմետրի. Բելգիայում ռեկորդ է սահմանվել
Աշխարհ
Բելգիայում արձանագրվել է 300 կիլոմետր երկարությամբ ռեկորդային ավտոմոբիլային խցանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌՏԲՖ տեղական ռադիոկայանին:
«Ճանապարհներին կուտակականգերն սկսվել են դեկտեմբերի 11-ի արդեն վաղ առավոտյան այն մայրուղում, որով վարորդները Բրյուսել էին ուղևորվում Գենտից և Լիմբուրգից: Ժամը յոթի կողմերը խցանումն արդեն ձգվում էր 300 կիլոմետր, ինչը ռեկորդ է տարվա համար»,- ասել է Ճանապարհային երթևեկության ֆլամանդական կենտրոնի ներկայացուցիչ Հաջո Բեքմանը:
Հիմնական պատճառ է դարձել մեքենավարների գործադուլը, որի հետևանքով դեպոյում է մնացել Բելգիայի բոլոր արվարձանային գնացքների կեսը: Ուղերթ չեն դուրս եկել այն գնացքները, որոնք Բրյուսելը կապում են Անտվերպենի, Գենտի, Օստենդեի, Լյեժի, Մոնսի և Շառլեռուայի հետ: «Շատ բելգիացիներ, որոնք սովորաբար երթևեկում են երկաթուղային տրանսպորտով, ստիպված են եղել շտապ կարգով նստել ավտոմեքենաներ, ինչն էլ հանգեցրել է քաոսի»,- պարզաբանել է Բեքմանը: Բացի դրանից, այդ օրը շատ վթարներ են եղել, ինչը նույնպես դժվարացրել է տրանսպորտի երթևեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու