ԵՄ-ն 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանին
Աշխարհ
Եվրամիությունը 2015 թ-ին 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանին մակրոտնտեսական կայունության պահպանման համար: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն` հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Վրաստանը կստանա գումարը երկու մասնաբաժնով` գումարի մի կեսը կլինի դրամաշնորհ, իսկ երկրորդը` վարկ: Համապատասխան հուշագիրը ավելի վաղ ստորագրվել է ֆինանսների և էկոնոմիկայի եվրոպական հանձնակատար Պիեռ Մոսկովիսիի կողմից:
«Մենք աջակցում ենք Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու Վրաստանի փորձը, ինչպես նաև տնտեսական աճին ուղղված բարեփոխումների իրականացումը», - ասվում է Մոսկովիսիի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու