ԵՄ-ն շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի ճգնաժամի հարցով
Աշխարհ
Եվրոպական միությունը շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի ճգնաժամի հարցով: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին:
«Այո, մենք նրա` Ռուսաստանի հետ շփման մեջ ենք` անկախ Ուկրաինայի և Ղրիմի հարցի շուրջ դիրքորաշումից: Սա չի խանգարում մեզ նրանց հետ կառուցողական աշխատանք տանել մի շարք դիվանագիտական, ինչպես օրինակ Իրանի և այլ հարցերում»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը կարող է դառնալ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ընթացքում քննարկման թեմաներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու