Խորվաթիան վավերացրել է Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը
Աշխարհ
Խորվաթիայի խորհրդարանը այսօր վավերացրել է Ուկրաինայի և Եվամիության միջև Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Այսօր լավ նորությունների օր է: Խորվաթիան վավերացրել է մեր Ասոցացման համաձայնագիրը», - գրել է Կլիմկինը Twitter-ի իր էջում:
Այսպիսով` Ասոցացման համաձայնագիրը արդեն վավերացվել է 10 ԵՄ անդամ պետությունների կողմից` Շվեդիա, Հունգարիա, Ռումինիա, Լիտվա, Լատվիա, Բուլղարիա, Մալթա, Սլովակիա, Էստոնիա և Լեհաստան:
Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը: Նույն օրը փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից, ինչպես նաև հաստատվել է Եվրախորհրդարանի կողմից։
Փաստաթուղթը լիովին ուժի մեջ կմտնի ոչ միայն Գերագույն ռադայի և Եվրախորհրդարանի կողմից վավերացվելուց, այլ՝ ԵՄ բոլոր 28 անդամ երկրների կողմից ստորագրվելուց հետո։
Միևնույն ժամանակ ԵՄ-ն կսահմանի համաձայնագրի ժամանակավոր կիրառումը մինչև վերոնշյալ գործընթացի ավարտը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու