Վաշինգտոնում ծնվել է 6,6 կգ քաշով երեխա
Աշխարհ
Վաշինգտոնում լույս աշխարհ է եկել 6,6 կգ քաշով երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նորածնի մոր՝ Ջեսիկա Օրտիս Դելգադոյի համար անակնկալ է եղել երեխայի նման քաշը, չնայած որ նախորդ 2 երեխաները ծնվել են մոտ 5,4 կգ քաշով:
Երեխայի և մոր առողջական վիճակը լավ է: Երեխային անվանել են Ֆրանցիսկ Լեոն Օրտիս:
2011թ.-ին Տեխասում լույս աշխարհ էր եկել 7,2 կգ քաշ ունեցեղ երեխա: Ավելի մեծ ռեկորդ գրանցվել է 2009թ.-ին Ինդոնեզիայում, երբ ծնվել էր 8,7 կգ-անոց երեխան:
Սակայն բացարձակ ռեկորդը գրանցվել է կենտրոնական Չինաստանում 2012թ.-ին, որտեղ ծնվել է աշխարհի ամենամեծ նորածինը 17,04 քաշով: Երեխայի ռեկորդակիր մոր՝ Վան Ջունի մտքով չի անցել, որ այդքան մեծ քաշ կունենա երեխան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու