Ուկրաինայի արևելքում «անդորրի ռեժիմն», ընդհանուր առմամբ, պահպանվում է
Աշխարհ
Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ուժային գործողության անցկացման գոտում «անդորրի ռեժիմի» աստիճանական երկկողմ հաստատում է դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներ կայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
«Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել «անդորրի ռեժիմի» աստիճանական և երկուստեք հաստատում»,-ասել է նա:
Խորհրդի ներկայացուցիչը հավելել է, որ «անցած օրվա ընթացքում ծանր տեխնիկայի, հրետանու և համազարկային կրակի «Գրադ» համակարգերի կիրառման փաստեր չեն արձանագրվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու