ԻՊ-ի զինյալները քրիստոնյա երեխաների են գլխատել
Աշխարհ
Քրիստոնեություն դավանող չորս երեխա մահապատժի է ենթարկվել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, քանի որ նրանք հրաժարվել են իսլամն ընդունելուց: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն՝ հղում անելով New York Post-ին:
Բաղդադի թեմի անգլիացի քահանա Էնդրյու Ուայթը, ում հաջողվել է փախչել Իրաքից Իսրայել, պատմել է ահաբեկիչների հանցագործությունների մասին:
Նրա խոսքով՝ ի պատասխան իսլամն ընդունելու հրամանի, երեխաներն ասել են. «Ոչ, մենք սիրում ենք Հիսուսին և հավերժ կսիրենք նրան»: Դրանից հետո նրանց գլխատել են: Բոլոր 4 երեխաների տարիքը չի գերազանել 15-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել