Սերգեյ Լավրովն ասել է Ջոն Քերիին, որ ՌԴ-ին ճնշելու փորձերն անհեռանկար են. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարաբերությունները կարող են զարգանալ միայն հավասար հիմունքներով, Ռուսաստանին ճնշելու փորձերը հեռանկար չունեն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Հռոմում երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը:
«Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի համատեքստում ընդգծվել է մինսկյան համաձայնությունների հետևողական իրագործման, և այդ նպատակով ստեղծված խմբի նիստ հրավիրելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Երկկողմ հարաբերությունների քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն հավասարության և փոխադարձ շահերը հաշվի առնելու հիմքի վրա, իսկ Ռուսաստանի վրա ճնշումներն անհետևանք են:
Լավրովն ու Քերին քննարկել են նաև միջազգային այլ հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու